Մատչելիության հղումներ

Խաբարովսկում ցույցեր ի պաշտպանություն կալանավորված նահանգապետի


Սերգեյ Ֆուրգալի աջակիցները պահանջում են ազատել կալանավորված նահանգապետին, Խաբարովս, 10 հուլիսի, 2020թ.

Խաբարովսկի երկրամասի կալանավորված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի տասնյակ հազարավոր վրդովված աջակիցներ քաղաքի կենտրոնում բողոքի ցույց են անցկացնում:

Ֆուրգալը մեղադրվում է 2004-2005 թվականներին Խաբարովսկի և Ամուրի շրջաններում գործարարների սպանություններ կազմակերպելու մեջ: Նա հերքում է մեղադրանքը:

Ցուցարարները հավաքվել են Խաբարովսկի Լենինի հրապարակում, որտեղից երթով շարժվել են դեպի Կոմսոմոլսկայա հրապարակ:

Նրանք պարզել են «Ես Սերգեյ Ֆուրգա՛լն եմ», «Ազատությո՛ւն Ֆուրգալին», «Ամո՛թ Մոսկվային», «Կորչի՛ ցարը» և «Պուտինը գո՛ղ է» գրություններով պաստառներ:

Ֆուրգալին նախնական կալանքի ենթարկելու որոշումը երեկ կայացրել է մոսկովյան դատարանը:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ֆուրգալը 2018 թվականին երկրամասի տեղական ընտրություններում հաղթել է գործող նահանգապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու Վյաչեսլավ Շպրոտին, ինչը համարվել է Ռուսաստանում իշխող քաղաքական ուժի լուրջ ձախողում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG