Մատչելիության հղումներ

Վրաց լրագրողը կրկին ուղիղ եթերում անպարկեշտ խոսքեր է հնչեցրել Պուտինի հասցեին


Վրաց լրագրող Գիորգի Գաբունիա, արխիվ
Վրաց լրագրող Գիորգի Գաբունիա, արխիվ

Վրացական «Մթավարի արխի» հեռուստաընկերության լրագրող և հաղորդավար Գիորգի Գաբունիան ուղիղ եթերում կրկին անպարկեշտ խոսքեր է հնչեցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին՝ հայտարարելով, որ փամփուշտից չի վախենում: «Կրակեք, եթե կարող եք թիրախավորել»,- հայտարարել է լրագրողը, ով այժմ պետական պաշտպանության տակ է՝ սպանության սպառնալիքների պատճառով:

Անցած շաբաթ Վրաստանի հատուկ ծառայությունները Թբիլիսիում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու, ով պլանավորում էր մահափորձ կազմակերպել Գաբունիայի դեմ։ Ըստ հաղորդագրությունների, ձերբակալվածը Ինգուշեթիայի բնակիչ 38-ամյա Վասամբեկ Բոկովն է։

Լրագրող Գիորգի Գաբունիան սկանդալի կենտրոնում էր հայտնվել 2019 թվականի ամռանը իր հեղինակային ծրագրի ընթացքում Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյախառն ուղերձից հետո, որին առաջիններից մեկն արձագանքել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ պահանջելով, որպեսզի Վրաստանի իշխանությունները պաշտոնապես ներողություն խնդրեն Մոսկվայից և քրեական գործ հարուցեն լրագրողի դեմ։

XS
SM
MD
LG