Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 8 միլիոնը, մահացել է մոտ 437 հազար, ապաքինվել՝ 3,9 մլն մարդ


Չինաստան - Կորոնավիրուսի զանգվածային թեստավորում Պեկինում, 15-ը հունիսի, 2020թ.

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 8 միլիոն 34 հազարը, մահվան դեպքերինը մոտենում է 437 հազարին, ապաքինվել է շուրջ 3 միլիոն 857 հազար մարդ:

Վարակի և մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները:

«Օսկար» մրցանակաբաշխությունը, որ տեղափոխվել էր հաջորդ տարվա փետրվար, հիմա արդեն ակնկալվում է անցկացնել ապրիլի վերջին:

Հիդրօքսիքլորոքինը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունում էր «կանխարգելիչ նպատակով», հանվել է Covid-19-ի բուժման համար նախատեսված դեղերի ցանկից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անհանգստացած է Չինաստանում Covid-19-ի նոր բռնկմամբ: Հինգ օրվա ընթացքում Պեկինում վարակի նոր դեպքերի ընդհանուր թիվն անցել է 130-ը:

Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի Չենայ քաղաքում կրկին խիստ կարանտին է, Իրանի իշխանությունները մտածում են խիստ սահմանափակումների վերադառնալու մասին:

Ռուսաստանի 13 շրջանների իշխանություններ համաճարակի պատճառով հրաժարվել են Հաղթանակի շքերթ անցկացնել: Հիշեցնենք՝ համաճարակի պատճառով մայիսի 9-ի շքերթը տեղափոխվել է և նշանակվել հունիսի 24-ին: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ խորհուրդ է տվել, որ Մոսկվայի բնակիչները շքերթը դիտեն հեռուստատեսությամբ:

XS
SM
MD
LG