Մատչելիության հղումներ

Պեկինում կորոնավիրուսի վարակի նոր բռնկման «չափազանց մեծ» վտանգ կա


Չինաստան - Ոստիկանները վարակի նոր բռնկման պատճառով փակված շուկայի մուտքի մոտ, Պեկին, 13-ը հունիսի, 2020թ,

Պեկինում կորոնավիրուսի հետագա տարածման վտանգը չափազանց մեծ է, հայտարարել է չինական մայրաքաղաքի գործադիր իշխանության ներկայացուցիչ Սյուի Խեցզյանը:

Նրա խոսքով` իշխանությունները մտադիր են համաճարակային հետաքննություն սկսել վարակի բռնկման նոր օջախ դարձած խոշորագույն շուկայում և հարևան շրջաններում՝ վարակի աղբյուրը հայտնաբերելու նպատով, ինչպես նաև թեստավորել բնակչությանը:

Հունիսի 14-ի դրությամբ արդեն թեստավորվել է ավելի քան 76 հազար մարդ, արդյունքում մեգապոլիսում հաստատվել է վարակի 59 դեպք:

Մինչ այդ մի քանի շաբաթ շարունակ Չինաստանի մայրաքաղաքում վարակի նոր դեպքեր չէին հայտնաբերվում: Քաղաքային իշխանությունները երեկվանից բնակչությանը հերթական երկշաբաթյա կարանտինի են ուղարկել, Պեկինում կրկին արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG