Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Իտալիայի ազգային տոնը

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն դիմավորում է Հռոմ ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 22-ը նոյեմբերի, 2019թ.

Հայաստանի վարչապետը և նախագահը շնորհավորական ուղերձներ են հղել իտալացի գործընկերներին երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձում, Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մասնավորապես ասված է.

«Պատմական սերտ առնչությունների վրա հիմնված մեր ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։ Անցած տարիներին հաջողվել է զգալիորեն խորացնել մեր երկրների միջև բազմաշերտ համագործակցությունը, հաստատել վստահության, հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված բարձր մակարդակի երկխոսություն։

Ջերմությամբ եմ հիշում իմ պաշտոնական այցը Իտալիա, որը, համոզված եմ, նոր թափ հաղորդեց մեր միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների։

Իմ աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում նաև Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Covid-19 համավարակի դեմ պայքարում և դրա ծանր հետևանքները հաղթահարելու գործում՝ մաղթելով տոկունություն ու համբերություն»։

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային Արմեն Սարգսյանի հղած ուղերձում, Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ, մասնավորապես ասված է.

«Հայաստանի և Իտալիայի միջև գործընկերության և փոխվստահության ոգով զարգացող հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հայաստանը մշտապես կարևորում է մեր երկրների միջև փոխգործակցության շարունակական ամրապնդումն ու զարգացումը:

Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մեր պարբերական շփումները։ Համոզված եմ, որ Իտալիա նախատեսվող իմ առաջիկա պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաշերտ հարաբերություններին։

Սահմաններ չճանաչող համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ ճգնաժամի պայմաններում իմ անկեղծ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին: Բարձր եմ գնահատում մարդկային կյանքեր փրկելուն և համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված՝ Ձեր երկրի ջանքերը: Հավատացած եմ, որ հեռու չէ այն օրը, երբ համավարակը կհաղթահարվի, և մենք կվերսկսենք առօրյա բնականոն կյանքը՝ կրկնապատկելով մեր երկրների և ժողովուրդների միջև առավել ամուր հարաբերություններ հաստատելու՝ համատեղ հանձնառությունը»:

XS
SM
MD
LG