Մատչելիության հղումներ

Իտալիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի գրասենյակի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի գրասենյակի

Պետական այցով Երևանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան և տիկին Լաուրա Մատարելան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:

Հայաստանի և Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Իտալիայի նախագահը եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG