Մատչելիության հղումներ

ԼՂ հարցը պետք է լուծվի միայն քաղաքական, ոչ թե ռազմական ճանապարհով, Երևանում հայտարարեց Իտալիայի նախագահը  


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան, Երևան, 30-ը հուլիսի, 2018 թ․
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան, Երևան, 30-ը հուլիսի, 2018 թ․

Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը: Այսօր այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ պետական այցով Երևանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ հանդիպումից հետո:

Իտալիայի նախագահի հետ առանձնազրույցից հետո արված համատեղ հայտարարության ժամանակ Հայաստանի նախագահն անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը՝ հույս հայտնելով, որ Իտալիան, ընթացիկ տարում լինելով ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, կշարունակի աջակցել հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Սերջիո Մատարելան իր հերթին ընդգծեց, որ իտալական կողմը կանի ամեն ինչ, որպեսզի վերսկսվեն խաղաղ բանակցությունները ԼՂ հիմնախնդրի շուրջ, ընդծելով՝ հարաբերությունները պետք է կարգավորվեն միայն քաղաքական, այլ ոչ թե ռազմական ճանապարհով:

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Հայաստան ժամանած Սերջիո Մատարելան նաև նշեց, որ քայլեր կձեռնարկեն՝ զարգացնելու տնտեսական համագործացությունը, ընգծելով՝ որոշ տնտեսվարողներ արդեն աշխաում են այդ ուղղությամբ, որոշներն էլ նոր պիտի գան:

Կողմերը շեշտեցին գիտության, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնման և մարդկանց միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, համաձայնեցին, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը զարգացնելու համար:

Իտալայի նախագահն ընդգծեց, որ Հայաստանը կարող է միշտ հույս դնել Իտալայի աջակցության վրա: Նախագահ Արմեն Սարգսյանը պատմական որակեց Սերջիո Մատարելլայի այցը՝ նշելով, որ սա Իտալիայի Հանրապետության նախագահի առաջին այցն է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG