Մատչելիության հղումներ

Բրազիլիայում մեկ օրում գրանցվել են կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր


Բրազիլիա - Զինվորականները՝ պաշտպանիչ արտահագուստով, ժամանում են ախտահանելու ծերանոցը, Ռիո դե Ժանեյրո, 14-ը մայիսի, 2020թ.

Բրազիլիայում մեկ օրում արձանագրվել են կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր՝ գրեթե 20 հազար, ըստ պաշտոնական տվյալների` համաճարակի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է ավելի քան հազար մարդ:

Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է շուրջ 294 հազարի, զոհվել է մոտ 19 հազար մարդ:

Երեքշաբթի օրը վարակակիրների ցուցանիշով Բրազիլիան արդեն երրորդն էր աշխարհում` առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից: Համաճարակի ծավալներով այդ երկիրն այժմ զիջում է միայն Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին: Ընդ որում, երկրում տասնյակ հազարավոր նոր դեպքերը հաստատվել են վերջին օրերի ընթացքում: Միջազգային փորձագետների գնահատմամբ՝ Բրազիլիայում թեստերի պակասի պատճառով վարակվածների իրական թիվը կարող է ավելի քան տասնապատիկ մեծ լինել:

Իրավիճակը կտրուկ սրվել է, երբ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կտրականապես հրաժարվել է երկրով մեկ կոշտ սահմանափակումներ հայտարարել՝ մերժելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոչերը: Նրա կարծիքով՝ կորոնավիրուսն «ընդամենը հարբուխ է», որի պատճառով չարժե վտանգել երկրի տնտեսությունը:

XS
SM
MD
LG