Մատչելիության հղումներ

OPEC+ համաձայնագրի ձեռքբերման շնորհիվ նավթի գինը միջազգային շուկաներում աճել է


Արխիվային լուսանկար

Նավթի գինը միջազգային բորսաներում այսօր աճել է շուրջ 1 դոլարով կամ 4-5 տոկոսով: Դա տեղ է ունեցել, երբ ուժի մեջ է մտել նավթ արդյունահանող պետությունների միջև ձեռք բերված այսպես կոչված OPEC+ համաձայնագիրը:

Այդ պայմանավորվածությունների համաձայն, աշխարհի նավթ արտահանող առաջատար պետությունները պարտավորվել են ավելի քան 10 տոկոսով կրճատել արդյունահանվող նավթի ծավալները` նպաստելով վառելիքի գնի աճին միջազգային շուկայում:

Նավթի գինը կտրուկ անկում էր արձանագրել նախորդ ամիս` Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների պատճառով: Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, միջնորդի դեր էր ստանձնել Մոսկվայի և Էր-Ռիյադի միջև` նպաստելով տարաձայնությունների հաղթահարմանը:

XS
SM
MD
LG