Մատչելիության հղումներ

Նավթ արտահանող երկրները համաձայնության են հասել


Ներդրողը հետևում է նավթի գնի տատանումներին, արխիվ, Էր-Ռիադ

Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի, և այդ կառույցին չանդամակցող խոշոր նավթ արտահանող այլ երկրների՝ տեսակապով անցկացրած արտակարգ ժողովի արդյունքում հաջողվել է համաձայնեցնել նավթի արդյունահանումը ժամանակավոր կրճատելու հարցը:

Ժողովը նախագահել է Սաուդյան Արաբիան:

Խորհրդակցության մասնակիցներն այդ քայլին են դիմել, քանի որ աշխարհում նավթի պահանջարկը կորոնավիրուսի տարածման հետևանքով նվազել է, ինչը հանգեցրել է միջազգային շուկաներում այդ հումքի գնանկման:

Ենթադրաբար, արդեն մայիսին միջազգային շուկաներում կգոյանա օրական արդյունահանվող 25-ից 30 միլիոն բարել նավթի ավելցուկ:

Խորհրդաժողովի մասնակիցները պայմանավորվել են առաջին փուլում՝ մայիս-հունիս ամիսներին, նավթի օրական արդյունահանումը տասը միլիոն բարելով նվազեցնել:

Հաջորդ փուլերում թիվը կարող է վերանայվել: Համաձայնությունը պետք է գործի երկու տարի:

XS
SM
MD
LG