Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից, տեղեկացնում է մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ` այս պահին հիվանդանոցում 11 պացիենտ կա, որոնցից մի քանիսը շատ շուտով ևս կվերադառնան իրենց տներ։
Ապրիլի 9-ին Տիգրան Պետրոսյանը հայտնել էր, որ մարզում կորոնավիրուսի հաստատված 13 դեպք կա, մահվան 1 դեպք է գրանցվել: