Մատչելիության հղումներ

Դեսպանություն. Մինչև ապրիլի 3-ը Իտալիայի որոշ նահանգներում կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ


Իտալիա-Վենետիկում զբոսաշրջիկները պաշտպանիչ դիմակներով են շրջում
Իտալիա-Վենետիկում զբոսաշրջիկները պաշտպանիչ դիմակներով են շրջում

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ: Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

«Որոշումը հորդորում է խուսափել տվյալ շրջաններ մուտք և ելք անելուց, բացառությամբ առողջության և աշխատանքի հետ կապված անհետաձգելի հատուկ դեպքերի:

«Անվտանգության գոտիներում» դադարեցվում է բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, թանգարանները, լողավազանները, մարզասրահները, թատրոնները: Հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները», - ասված է հայտարարության մեջ։

Իտալիայում գրանցվել է նոր կորոնավիրուսի՝ թագավարակի 5883 դեպք, մահացել է 233 մարդ, ամբողջությամբ ապաքինվել է 589 մարդ:

XS
SM
MD
LG