Մատչելիության հղումներ

Վարակի առումով ծանր կացություն է Իտալիայում, Իրանում և Հարավային Կորեայում


Պաշտպանիչ դիմակների արտադրամասը գերբեռնված է աշխատում, Մաբլի, Ֆրանսիա, 28-y փետրվարի, 2020թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ, Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի դեպք է գրանցվել առնվազն 88 պետություններում՝ ընդհանուր հաշվով հաղորդվել է 17 հազար 481 դեպքի մասին:

Հարավային Կորեայում մոտ 7 հազար մարդ է հիվանդացել, մահացել է 46 մարդ: Իտալիայում հիվանդացել է 4 հազար 636 մարդ, մահացել է 197 մարդ, Իրանում հիվանդների թիվը հասել է գրեթե 6 հազարի, մահացել է 145 մարդ, այդ թվում խորհրդարանի նորընտիր պատգամավոր Ֆաթեմեհ Ռահբարը:

Ընդհանուր առմամբ՝ Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացել է 335 մարդ:

Ամբողջ աշխարհում մարտի 7-ի կեսօրին գրանցվել է կորոնավիրուսի 103 հազար 737 դեպք, մահացել է 3 հազար 522 մարդ, ապաքինվել՝ 58 հազար 456 հիվանդ:

XS
SM
MD
LG