Մատչելիության հղումներ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակվել է


Բեռնատարներ Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Այսօր՝ ժամը 13:50-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգավորության պատճառով։ Այդ մասին հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ վկայակոչելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ստացած տեղեկատվությունը։

Հիշեցնենք, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված են Հայաստանից մեկնող և Հայաստան ժամանող հարյուրավոր բեռնատարներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG