Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մահացու հարվածներ է հասցրել Նիգերիայում ԻՊ խմբավորմանը


Նիգերիա, արխիվ
Նիգերիա, արխիվ

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «հզոր և մահաբեր հարված» է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորմանը:

ԱՄՆ առաջնորդը խմբավորմանը մեղադրել է «առաջին հերթին անմեղ քրիստոնյաների նպատակաուղղված և դաժան սպանությունների մեջ»:

Նիգերիայի արտաքին գործերի նախարար Յուսուֆ Մայթամա Տուգգարն ասել է, որ դա համատեղ գործողություն էր ահաբեկիչների դեմ:

Նոյեմբերին Թրամփը հրամայել էր ամերիկացի զինվորականներին նախապատրաստվել Նիգերիայում իսլամիստական խմբավորումների դեմ պայքարի գործողություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG