Մատչելիության հղումներ

Լարսը փակ է բեռնատարների համար, ռուսական կողմում կուտակված է 863 բեռնատար. ԱԻՆ


Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված բեռնատարներ, արխիվ
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված բեռնատարներ, արխիվ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը այսօր առավոտյան փակ էր բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ավելի ուշ բացվել է մարդատար մեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված 863 բեռնատար։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկատվությունը։

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան նաև Հայաստանի տարածքում։ ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար փակ է: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածը (բուք է), Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Քուչակ-Ապարան, Երևան-Սևան և այլ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում և Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերում, բացի Անիի և Արթիկի տարածաշրջաններից, ձյուն է տեղում:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր և շաբաթավերջին Հայաստանի առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանում, սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG