Մատչելիության հղումներ

Բաքվում ձերբակալել, ծեծի են ենթարկել ու ժամեր անց ազատ արձակել ընտրակեղծիքների դեմ բողոքողներին


Ադրբեջան - Ոստիկանությունը բերման է ենթարկում Բաքվում անցկացվող ցույցի մասնակիցներին, արխիվ

Անցած գիշերվա կեսին Ադրբեջանի ոստիկանությունն ազատ է արձակել ընտրակեղծիքների դեմ բողոքող ավելի քան երկու տասնյակ ակտիվիստներին ու անկախ թեկնածուներին: Ավտոբուսով նրանց տարել են Բաքվի ծայրամաս ու այնտեղ բաց թողել:

Նրանցից մի քանիսը բռնությունների հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել: «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստներից մեկը բժիշկների պահանջով տեղափոխվել է հիվանդանոց: Մի շարք տուժածներ ևս հիվանդանոցներում զննություն են անցնում:

Երեկ երեկոյան, ծածկոցներով փաթաթված, նրանք նստացույց էին սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ բողոքելով անցած կիրակի տեղի ունեցած ընտրությունների խախտումների ու կեղծիքների դեմ: Ոստիկանությունը ուժ կիրառելով նրանց բերման էր ենթարկել:

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը «Թուրան» գործակալությանն ասել է, թե ոստիկանությունը ցրել է ակցիան, քանի որ այն արտոնված չէր:

Փետրվարի 9-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները քննդատել են նաև միջազգային դիտորդները:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG