Մատչելիության հղումներ

Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ անգամ Սոլեյմանիի սպանությունից հետո, վստահեցնում է Զարիֆը


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանը չի բացառում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները` անգամ գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո: Այդ մասին ասել է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գերմանական Spiegel-ին տված հարցազրույցում:

Միաժամանակ, իրանցի նախարարն ընդգծել է՝ դրա համար անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

«Մեզ համար նշանակություն չունի՝ ով է նստած Սպիտակ տանը, մեզ համար կարևոր է, թե ինչ քաղաքականություն է այդ անձը վարում», - ասել է Զարիֆը՝ հավելելով․ - «Թրամփի վարչակազմը կարող է ուղղել իր սխալը, չեղարկել սահմանափակումներն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Մենք պատրաստակամ ենք, նրանք են հեռացել»:

Երկու երկրների միջև հարաբերություններն էապես սրվել են 2018 թվականի մայիսից, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ իր նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքից՝ վերականգնելով պատժամիջոցները Իրանի նկատմամբ:

XS
SM
MD
LG