Մատչելիության հղումներ

Միջազգային կազմակերպությունները Բաքվին հորդորում են վերացնել լրագրողի նկատմամբ արգելանքը


Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Միջազգային կազմակերպությունները հորդորում են Ադրբեջանին վերացնել հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ սահմանված արգելանքը և թույլ տալ, որ նա մեկնի Մեծ Բրիտանիա՝ վկայություն տալու մեկ այլ լրագրողի՝ Փոլ Ռադուի գործով:

Ռադուն ղեկավարում է հետաքննող լրագրողների միջազգային խումբը՝ Կազմակերպված հացավորության և կոռուպցիայի լուսաբանման ծրագիրը, որը տարիներ առաջ մի շարք աղմկահարույց հոդվածներ էր հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կոռուպցիոն գործարքների վերաբերյալ: Ադրբեջանցի պատգամավորներից մեկը դատի էր տվել հետաքննող լրագրողին, Խադիջա Իսմայիլովան այս գործով առանցքային վկան է, սակայն չի կարողանում դուրս գալ երկրից:

Իսմայիլովան տարիներ առաջ 7,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել, իրավապաշտպանների համոզմամբ՝ շինծու հոդվածներով: 2016-ին նա պայմանականորեն ազատ էր արձակվել, երկրից դուրս գալու արգելանքը, սակայն, մինչ օրս մնում է ուժի մեջ:

XS
SM
MD
LG