Մատչելիության հղումներ

Խադիջա Իսմայիլովան Եվրադատարանում շահեց Ադրբեջանի կառավարության դեմ դատը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Ադրբեջանցի հետաքննող լրագրող, նախագահ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին աղմկահարույց հրապարակումներով հայտնի Խադիջա Իսմայիլովան այսօր Եվրոպական դատարանում երկրորդ հաղթանակն է տարել Ադրբեջանի կառավարության դեմ:

Ստրասբուրգյան դատարանը արձանագրել է, որ ադրբեջանցի իրավապահները արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել լրագրողի անձնական կյանքի նկատմամբ կատարված ոտնձգության գործով: Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին 15 հազար եվրո փոխհատուցում վճարել լրագրողին՝ անձնական կյանքի իրավունքը ոտնահարելու և խոսքի ազատությունը ճնշելու համար:

2012 թվականին, երբ Իսմայիլովան սկսել էր հոդվածներ հրապարակել Ադրբեջանում տարածված կոռուպցիայի և պաշտոնյաների կարողությունների մասին, անհայտ անձինք անանուն նամակով սպառնացել էին նրան վարկաբեկող նյութեր տարածել, եթե հետաքննությունը չավարտի: Լրագրողը մերժել էր դիմումը, ինչից հետո համացանցում հրապարակվել էին Իսմայիլովայի ննջասենյակում կատարված լուսանկարներ ու տեսանյութեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG