Մատչելիության հղումներ

Խադիջա Իսմայիլովային հեղինակավոր մրցանակ է շնորհվել


Խադիջա Իսմայիլովա, հունիս, 2017թ․

Շվեդական Right Livelihood Award Foundation-ը ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային արժանացրել է հեղինակավոր մրցանակի, որը հաճախ անվանում են այլընտրանքային Նոբելյան մրցանակ:

Մրցանակը տրվել է «պետական բարձր մակարդակի կոռուպցիան բացահայտելու գործում արիություն և տոկունություն դրսևորելու համար», այսօր հայտարարել է հիմնադրամը:

41-ամյա Խադիջա Իսմայիլովան, ով այս մրցանակին արժանացած առաջին ադրբեջանցին է, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցն է, միջազգային մի շարք մրցանակների դափնեկիր և բազում հրապարակումներով ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գերդաստանի և մտերիմների աղաղակող ապօրինությունները:

2014 թվականին Իսմայիլովային Բաքվում կալանավորել և 7.5 տարվա ազատազրկման են դատապարտել՝ ֆինանսական մեքենայությունների, հարկերից խուսափելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Արևմտյան պետությունների կողմից ադրբեջանական իշխանությունների վրա ճնշումների արդյունքում, լրագրողի նկատմամբ պատիժը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ, նրա՝ մեկուկես տարի բանտում անցկացնելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG