Մատչելիության հղումներ

Բաքուն արգելում է Իսմայիլովային մեկնել Ստոկհոլմ՝ հեղինակավոր մրցանակը ստանալու


Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները արգելում են հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային մեկնել Ստոկհոլմ՝ հեղինակավոր մրցանակը ստանալու նպատակով:

Լրագրողը հայտարարել է, որ իրեն արգելում են ճամփորդել, քանի որ քննադատում է «ժողովրդից փող գողացող կառավարությանը»:

Շվեդական Right Livelihood Award Foundation-ը Խադիջա Իսմայիլովային արժանացրել է հեղինակավոր մրցանակի, որը հաճախ անվանում են այլընտրանքային Նոբելյան մրցանակ: Մրցանակը շնորհվել է «պետական բարձր մակարդակի կոռուպցիան բացահայտելու գործում արիություն և տոկունություն դրսևորելու համար»:

41-ամյա Խադիջա Իսմայիլովան, ով այս մրցանակին արժանացած առաջին ադրբեջանցին է, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցն է, միջազգային մի շարք մրցանակների դափնեկիր և բազում հրապարակումներով ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գերդաստանի և մտերիմների աղաղակող ապօրինությունները: 2014 թվականին Իսմայիլովային Բաքվում կալանավորել և 7.5 տարվա ազատազրկման էին դատապարտել՝ ֆինանսական մեքենայությունների, հարկերից խուսափելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Արևմտյան պետությունների կողմից ադրբեջանական իշխանությունների վրա ճնշումների արդյունքում, լրագրողի նկատմամբ պատիժը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ, նրա՝ մեկուկես տարի բանտում անցկացնելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG