Մատչելիության հղումներ

Փելոսին խոստանում է քվեարկության դնել նախագահի լիազորությունները սահմանափակող բանաձև


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսի, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսի, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին խոստանում է քվեարկության դնել բանաձև, որը կսահմանափակի նախագահի լիազորությունները Իրանի դեմ ռազմական գործողություններ վարելու հետ կապված:

Մի շարք հանրապետական կոնգրեսականներ, հակառակը, աջակցում են Դոնալդ Թրամփի գործողություններին. Մայք Ջոնսոնը նույնիսկ հորդորել է ամերիկացիներին «համախմբվել իրանական ագրեսիայի դեմ և աղոթել»:

Հունվարի 3-ին ամերիկյան օդուժը Բաղդադում սպանել է իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սուլեյմանիին։ Թեհրանը «դաժան» հակահարված է խոստացել։ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Թեհրանի կողմից ամերիկացիների կամ ամերիկյան կառույցների վրա հարձակման դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի 52 թիրախների։

XS
SM
MD
LG