Մատչելիության հղումներ

Հոնկոնգում 2020-ի առաջին իսկ րոպեներին ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել


Հոնկոնգում ցուցարարները կենդանի պատ են կազմել, 31-ը դեկտեմբերի, 2019թ.
Հոնկոնգում ցուցարարները կենդանի պատ են կազմել, 31-ը դեկտեմբերի, 2019թ.

Հոնկոնգում Նոր տարվա առաջին րոպեներին ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել տասնյակ հազարավոր ցուցարարների դեմ, որոնք Ամանորի գալուստն ավետելուց հետո հորդորել են 2020-ին հեղափոխություն սկսել:

Կենտրոնական փողոցներից մեկում ցուցարարները մի քանի կիլոմետր ձգվող պատ են կազմել՝ «Եկե՛ք միասին շարունակենք պայքարը» կարգախոսով:

Չնայած ոստիկանության ճնշումներին՝ այսօր առավոտյան էլ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել:

Աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոնում բողոքի ալիքը չի մարում անցած տարվա հունիսից՝ ժողովրդավարության ու Չինաստանից առավել մեծ անկախության պահանջով: Անցած վեց ամսում, ըստ իրավապաշտպանների, ոստիկանությունն ավելի քան 6,5 հազար մարդու է ձերբակալել, ևս մեկ ցուցարար զոհվել է բախումների ընթացքում:

XS
SM
MD
LG