Հոնկոնգում այսօր տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել արտոնված ցույցի: Օգոստոսից սկսած սա իշխանությունների կողմից թույլատրված առաջին ցույցն է:
Այսօրվա բազմամարդ հանրահավաքը և ոստիկանության հետ համաձայնեցված երթը նվիրված է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան, որը ՄԱԿ-ի որոշմամբ նշվում է դեկտեմբերի 10-ին:
Անցած հունիսից Հոնկոնգում բռնկված զանգվածային ցույցերի մասնակիցները Չինաստանի կենտրոնական իշխանություններից պահանջում են հարգել Հոնկոնգի ինքնավարությունը: