Հաշվի առնելով ներմուծված ավտոմեքենաների աննախադեպ քանակը՝ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) լրացուցիչ ներուժ է կենտրոնացրել, և սահմանվել է հերթապահություն նաև ՊԵԿ Արարատյան և Արևմտյան մաքսատուն-վարչություններում։
Այս ստորաբաժանումներում ծառայություն կմատուցեն նաև բրոքերական ընկերությունները՝ աջ ղեկային տեղաբաշխման մեքենաների վերամշակման ձևակերպումները պատշաճ իրականացնելու նպատակով, ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով հերթապահությունը սահմանվել է այսօր ժամը 9-ից մինչև 18-ը:
Հիշեցնենք՝ այս տարվա հոկտեմբերից Հայաստան ներմուծված ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվում են Գյումրիում: