Մատչելիության հղումներ

ՊԵԿ. Ներմուծվող մեքենաների մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020-ի դրույքաչափերը


Լուսանկարը՝ ՊԵԿ-ի

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) զգուշացնում է՝ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020 թվականի դրույքաչափերը։

«Վերջին օրերին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որոշ քաղաքացիներ ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները կատարելուց հետո ավարտին չեն հասցնում մաքսային ձևակերպման աշխատանքները, և առանց հաշվարկված մաքսային վճարները կատարելու, մեքենաները թողնում են մաքսատան տարածքում՝ հավանաբար ենթադրելով, թե միայն հայտարարագրումը բավարար է տվյալ ավտոմեքենայի դեպքում հետագայում 2019 թվականին գործող դրույքաչափերը կիրառելու համար», - ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։

Պետական եկամուտների կոմիտեն շեշտում է, որ նկարագրված դեպքերում, եթե հայտարարատուն ավտոմեքենայի համար հաշվարկված վճարումների և բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար կներկայանա 2020թ-ի հունվարի 1-ից հետո, ապա տվյալ ավտոմեքենայի մաքսային վճարները կհաշվարկվեն 2020-ի հունվարի 1-ից գործող դրույքաչափերով:

ՊԵԿ-ը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արդեն իսկ իրականացրել են ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները, մինչև ընթացիկ տարվա վերջ կատարել նաև հաշվարկված մաքսային վճարումները, ներկայանալ մաքսատուն բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունները ավարտելու և ավտոմեքենան ԱՏԳ տարածքից դուրս բերելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG