Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ում ոչ աշխատանքային և տոնական օրերին սահմանվել է հերթապահություն


Պետական եկամուտների կոմիտեի շենքը Երևանում, արխիվ
Պետական եկամուտների կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ առանձին ստորաբաժանումներում ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին սահմանել է հերթապահություն:

Կառույցի լրատվական ծառայությունը հայտնում է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով դեկտեմբերի 28-ին, 2020թ. հունվարի 3-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ը սահմանվել է հերթապահություն: Հյուսիսային մաքսատուն-վարչությունում աշխատանքները կիրականացվեն նաև դեկտեմբերի 31-ին՝ ժամը 09.00-ից մինչև 21.00-ը:

ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG