Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի նորընտիր խորհրդարանը սկսել է աշխատանքը


Միացյալ Թագավորության և Եվրամիության դրոշները Ուեսթմինսթերյան պալատի առջև, արխիվ

Այսօր Լոնդոնում աշխատանքն է սկսել Մեծ Բրիտանիայի նորընտիր խորհրդարանը:

Ուեսթմինսթերյան պալատում նորընտիր խորհրդարանականներին ուղերձով է դիմել Էլիզաբեթ երկրորդ թագուհին:

Դեկտեմբերի 12-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում Միացյալ Թագավորության նորընտիր Համայնքների պալատում մեծամասնություն են ստացել Պահպանողական կուսակցության անդամները:

Նոր գումարման խորհրդարանում պահպանողականների խմբակցությունն ամենամեծն է նախորդ դարի 80-ականներից ի վեր:

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ վաղն արդեն վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանականների վավերացմանը կներկայացնի «Բրեքզիթ»-ի շուրջ Միացյալ Թագավորության և Եվրամիության միջև աշնանը մշակված համաձայնագիրը:

XS
SM
MD
LG