Մատչելիության հղումներ

Լոնդոնում բողոքում են Բորիս Ջոնսոնի՝ վարչապետ վերընտրվելու դեմ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, 13-ը դեկտեմբերի, 2019թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, 13-ը դեկտեմբերի, 2019թ.

Ուրբաթ երեկոյան հարյուրավոր երիտասարդներ են դուրս եկել Լոնդոնի կենտրոնական փողոցներ` բողոքելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցության տարած հաղթանակի դեմ:

Բողոքի ակցիայի մասնակցիները Մեծ Բրիտանիայի վարչապետի` Դաունինգ Սթրիթ 10 հասցեում գտնվող նստավայրից շարժվել են դեպի քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը` Թրաֆալգար հրապարակը:

«Բորիս Ջոնսոնը իմ վարչապետը չէ», - վանկարկում էին ցուցարարները: Բողոքի ակցիան ուղեկցվել է ոստիկանության հետ ընդհարումներով:

XS
SM
MD
LG