Մատչելիության հղումներ

Հերթական միջադեպը Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին․ կան վիրավորներ


Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին հերթական միջադեպից հետո, արխիվ

Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանի վիճելի հատվածում հերթական լարվածության հետևանքով հրազենային վիրավորումներ են ստացել Ղրղըզստանի ոստիկանական զորքերի զինծառայողը և տեղաբնակներից մեկը: Ըստ պաշտոնական Բիշքեկի՝ ևս չորս հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Երկու երկրների պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ տուժել է վեց ազգությամբ ղրղըզ և երեք ազգությամբ տաջիկ:

Սահմանի երկու կողմի տասնյակ բնակիչներ վիճաբանություն են հրահրել, որը վերածվել է բախումների, երկու կողմերից սկսել են իրար վրա քարեր նետել:

Տաջիկա-ղրղըզական պետական սահմանի այս հատվածում սա առաջին բախումը չէ: Այստեղ իրադրությունը պարբերաբար սրվում է սահմանի հստակեցման աշխատանքների անավարտ լինելու պատճառով: Որպես հետևանք՝ սահմանի երկու կողմերում գտնվող գյուղացիները պարբերաբար վեճի են բռնվում ցանքատարածությունների, ոռոգման ջրի կամ էլ արոտավայրերի պատկանելության շուրջ ծագող հակասությունների պատճառով:

Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի ընդհանուր երկարությունը 970 կիլոմետր է, որից սահմանագծված է միայն 600 կիլոմետրը: Ընդհանուր առմամբ, ըստ տեղական աղբյուրների, երկու երկրների պետական սահմանին շուրջ 70 վիճելի հատված կա:

XS
SM
MD
LG