Մատչելիության հղումներ

Առնվազն մեկ զոհ՝ Տաջիկստանի ու Ղրղըզստանի միջև սահմանային բախման հետևանքով


Ղրղըզստան - Սահմանային բախումների հետևանքով տուժածը հիվանդանոցում, 23-ը հուլիսի, 2019թ․
Ղրղըզստան - Սահմանային բախումների հետևանքով տուժածը հիվանդանոցում, 23-ը հուլիսի, 2019թ․

Տաջիկստանի ու Ղրղըզստանի միջև սահմանային լարվածության պատճառով Ղրղըզստանի հարավային գյուղից 150 կանայք ու երեխաներ տարհանվել են ավելի ապահով վայր:

Հուլիսի 22-ին երկու երկրների միջև Ֆերգանայի հովտում ընկած սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են: Ղրղըզստանի սահմանապահ ծառայությունը հաստատել է, որ միջադեպի արդյունքում հինգ մարդ է տուժել:

Երկու կողմերի գյուղերի բնակիչների միջև բախումները սկսվել էին, երբ տաջիկստանցիներն իրենց երկրի դրոշները բարձրացրել էին Ղրղըզստանի տարածքում տաջիկական անկլավի ճանապարհի երկայնքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG