Մատչելիության հղումներ

Նոր բախումներ Բեյրութի կենտրոնում


Բախումներ Բեյրութում, 17-ը դեկտեմբերի, 2019թ.

Բախումները Բեյրութում չեն դադարում: Անցած գիշեր Լիբանանի բանակը ստիպված է եղել հատուկ միջոցներ կիրառել մայրաքաղաքի փողոցներ դուրս եկած շիա մահմեդականների դեմ:

Կեսգիշերին մոտ շիա մահմեդականներին միավորող «Հեզբոլա» և «Ամալ» շարժումների կողմնակիցները սկսել են քաղաքի կենտրոնում անվադողեր վառել և հրդեհել կայանված ավտոմեքենաները: Դրանից հետո «Հեզբոլայի» և «Ամալի» կողմնակիցները փորձել են գրոհել Բերյութի կենտրոնական հրապարակը, որտեղ արդեն 2 ամիս է, ինչ գտնվում է կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարների վրանային ավանը:

Շիա մահմեդականների դժգոհության պատճառը համացանցում հայտնված մի տեսանյութն է, որը, անկարգությունների մասնակիցների պնդմամբ, վիրավորում է շիաների կրոնական զգացմունքները: Լիբանանում բնակվող շիա մահմեդականների համոզմամբ՝ տեսանյութի հեղինակը ընդդիմության աջակիցներն են:

XS
SM
MD
LG