Մատչելիության հղումներ

Բեյրութում գիշերային բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել


Բախումներ Բեյրութի կենտրոնում, 16-ը դեկտեմբերի, 2019թ.
Բախումներ Բեյրութի կենտրոնում, 16-ը դեկտեմբերի, 2019թ.

Լիբանանում նոր վարչապետի նշանակման շուրջ պաշտոնական խորհրդակցությունները հետաձգվել են մինչև հինգշաբթի:

«Նախատեսվում էր, որ այս պաշտոնում կրկին առաջադրվելու է վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին, սակայն վերջին պահին նա նախագահ Միշել Աունի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է հետաձգել քննարկումները», - հաղորդում է Reuters գործակալությունը:

Վարչապետի նշանակման հետաձգումը տեղի է ունեցել Բեյրութում ծավալված ընդհարումների ֆոնին: Անցած գիշեր Լիբանանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով տասնյակ ցուցարարներ են վիրավորվել:

Բողոքի ակցիաները Բեյրութում և Լիբանանի մյուս խոշոր քաղաքներում շարունակվում են հոկտեմբեր ամսից: Ցույցերի մասնակիցները պահանջում են վերջ տալ քաղաքական համակարգում տիրող համատարած կոռուպցիային և արմատական բարեփոխումներ իրականացնել երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG