Մատչելիության հղումներ

Բախումներ Բեյրութի կենտրոնում


Առնվազն 14 մարդ է վիրավորվել անցած գիշեր Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած բախումների ընթացքում:

Ընդհարումներն սկիզբ են առել, երբ Լիբանանի անվտանգության ուժերը փորձել են ցրել մայրաքաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարներին և կառավարական շենքերին հարող տարածքը մաքրել շաբաթներ առաջ կառուցված բարիկադներից:

Reuters-ի տեղեկություններով` ցուցարարների շրջանում նաև ձերբակալվածներ կան: Նրանց թիվը, սակայն, այս պահին չի հստակեցվում: Բողոքի ակցիաները Լիբանանում սկիզբ առան հոկտեմբերին: Ցույցերի մասնակիցները պահանջում են արմատապես փոխել երկրի քաղաքական համակարգը, տնտեսական բարեփոխումներ անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG