Մատչելիության հղումներ

Փոմփեոն իրանցիներին կոչ է արել ներկայացնել ցուցարարների նկատմամբ բռնությունները փաստող նյութեր


Իրան - Բողոքի ցույց Սիրջան քաղաքում, նոյեմբեր, 2019թ․
Իրան - Բողոքի ցույց Սիրջան քաղաքում, նոյեմբեր, 2019թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն երեկ Թվիթերում գրառմամբ կոչ է արել իրանցիներին ներկայացնել տեսանյութեր և այլ տեղեկություններ, որոնք փաստում են կառավարական ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ բռնությունները։ Փոմփեոն հավելել է, որ դրան կհաջորդեն ԱՄՆ նոր պատժամիջոցներ։

Իրանը միջազգային հանրության քննադատությանն է ենթարկվում քաղաքացիների բողոքի ցույցերին կոշտ արձագանքելու համար, որոնք սկիզբ են առել վառելիքի վաճառքի սահմանափակումների և պետական սուբսիդավորումը կրճատելու պատճառով։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, հղում անելով տարբեր աղբյուրների, հայտարարել է, որ Իրանում բախումների հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան, իսկ ըստ Amnesty International-ի՝ առնվազն 106 ցուցարար է սպանվել։

Իրանի իշխանություններն ընդունել են, որ բազմաթիվ զոհեր կան, այդ թվում՝ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ, սակայն Amnesty International-ի թվերը սպեկուլյատիվ և ոչ վստահելի են որակել։

XS
SM
MD
LG