Կիևը և Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականները պնդում են, որ ավարտել են զորքերի և սպառազինության տեղափոխումը առաջնագծի երրորդ գոտուց: Այս քայլը փոխադարձ վստահության ամրապնդման մի շարք միջոցառումներից մեկն է, որը կարող է ճանապարհ հարթել դեպի քառակողմ գագաթնաժողով՝ կոչված վերջ տալու հակամարտությանը Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում։
Ուկրաինայի արևելքում 2014 թվականի ապրիլից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար մարդ:
Տարածքում ականազերծումը նախատեսվում է սկսել այսօր, երբ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մոնիտորինգային խումբը կհավաստի, որ զորքերի և զինտեխնիկայի տեղափոխումն ավարտված է։