Մատչելիության հղումներ

Կիևում բազմամարդ ցույց է Ռուսաստանի հետ հնարավոր գործարքի դեմ


Կիևի կենտրոնում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով նախագահ Զելենսկուց զիջումների չգնալ և ծնկի չգալ Ռուսաստանի հետ բանակցություններում:

Բողոքի ցույցերը սկսվել են շաբաթասկզբից, երբ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵԱՀԿ -ի պաշտոնյաները հայտարարեցին, թե համաձայնության են եկել Շտայնմայերի բանաձևի դրույթների շուրջ: Ըստ այդ փաստաթղթի, նախատեսվում է Ուկրաինայի արևելքում՝ ռուսների աջակցությունը վայելող անջատական շրջաններում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել ԵԱՀԿ-ի հսկողության ներքո:

Ընդդիմախոսները պնդում են, թե սրանով այդ տարածքները փաստացի կհանձնվեն Ռուսաստանին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մինչդեռ, հայտարարել է՝ քվեարկությունը տեղի կունենա մի շարք պայմանների իրագործումից, մասնավորապես, ռուսական զորքերը Դոնբասից դուրս բերելուց հետո միայն: Զելենսկին նաև պնդել էր, թե այս գործարքը անհրաժեշտ քայլ է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մակարդակով խորհրդաժողով անցկացնելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար:

Ուկրաինայի կառավարական զորքերի և անջատականների միջև երկրի արևելքում արդեն հինգ տարի շարունակվող պատերազմի հետևանքով ավելի քան 13 հազար մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG