Մատչելիության հղումներ

Ուկրաինան զորքերը դուրս է բերում հակամարտության գծից


Ուկրաինայի պաշտպանության նախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել է, որ այսօր սկսվել է ուկրաինական զորքերի դուրս բերումը Լուգանսկի շրջանի Զոլոտոե քաղաքից:

Ռուսամետ անջատականների հետ հակամարտության գծում ընկած այս քաղաքում ուկրաինական զորքերը ավելի քան 5 տարի պայքարում էին հակառակորդի դեմ: Նախատեսվում է նաև ուկրաինական զորքերի դուրս բերում հարևան Պետրիվսկե բնակավայրից:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է վերջ տալ հակամարտությանը, ընդունելով «Շտայնմայերի պլանը»: Այդ պլանը նաև նախատեսում է զորքերի դուրս բերում հակամարտ գծից:

2014-ի ապրիլից Ուկրաինայի արևելքում բռնկված հակամարտության հետևանքով ավելի քան 13 հազար մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG