Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը հանդիպել է ֆլամանդական խորհրդարանի անդամների հետ


Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի

Աշխատանքային այցով Բելգիա ժամանած Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ Բելգիայի ֆլամանդական համայնքի և կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն զարգանում են, հույս հայտնելով, որ ապագայում դրանք է՛լ ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն:

Նույն օրը Բրյուսելում Արցախի նախագահը հանդիպումներ է ունեցել ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի, ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի, Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ու աշխատակիցների հետ:

XS
SM
MD
LG