Մատչելիության հղումներ

Մասիս Մայիլյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկմանը և ընդունմանը


Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյան, արխիվ

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը։

Արցախի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ քվեարկությունից հետո նախարար Մայիլյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոնի և Աննա Էշուի հետ ու երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հետևողական ջանքերի և պատմական որոշման ընդունման գործում առանցքային ներդրման համար։

Քննարկմանը ներկա են եղել նաև ԱՄՆ-ում Հայատանի դեսպան Վարուժան Ներսեսյանը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի, ինչպես նաև հայկական համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

XS
SM
MD
LG