Միացյալ Նահանգները մեղադրել է Ռուսաստանին Չիլիում լարվածության աճի կապակցությամբ:
Չիլիում վերջին շրջանում բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներում երկու տասնյակից ավելի մարդիկ են զոհվել:
Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը երեկ ասել է՝ կան հստակ նշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդիկ, օգտվելով անկայուն վիճակից, այն տարածում են նաև սոցցանցերով: Պաշտոնյան հավելել է, որ այս իրավիճակին նպաստող նշաններ են նկատվել Ռուսաստանի կողմից, և որ Մոսկվան ուժեղացնում է իր ազդեցությունը Հարավային Ամերիկայում:
Ռուսաստանը ավելի վաղ հայտարարել էր, որ չի խառնվում այլ երկրների ներքին գործերին: