Մատչելիության հղումներ

Չիլիում զանգվածային ցույցերը չեն դադարում՝ չնայած նախագահի ջանքերին ու խոստումներին


Չիլի - Ոստիկանությունը ցրում է բողոքի ցույցը Սանտյագոյում, հոկտեմբեր, 2019թ․
Չիլի - Ոստիկանությունը ցրում է բողոքի ցույցը Սանտյագոյում, հոկտեմբեր, 2019թ․

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երկուշաբթի օրը կառավարության 8 անդամների պաշտոնանկ է արել, այդ քայլով փորձելով հարթել քաղաքական ճգնաժամը:

«Սա նույն Չիլին չէ, ինչ շաբաթներ առաջ էր: Չիլին փոխվել է, և կառավարությունը պետք է փոխվի՝ դիմակայելու նոր մարտահրավերներին և նոր ժամանակներին», - հայտարարել է նախագահը:

Բայց փողոցային բողոքի ցույցերը, անկարգություններն ու հրկիզումները մայրաքաղաք Սանտյագոյում շարունակվել են:

Բողոքի ալիքի պատճառը թանկացումներն են ու սոցիալական անհավասարությունը:

Սեբաստիան Պինյերան խոստացելէ բարձրացնել նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակները, նվազեցնել առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների, դեղորայքի գներն ու հանրային տրանսպորտի սակագինը:​

Անցած շաբաթվանից սկսված փողոցային ցույցերն արագորեն դուրս եկան վերահսկողությունից, ըստ Reuters-ի՝ անկարգությունների հետևանքով 17 մարդ է զոհվել, հազարավոր ձերբակալվածներ կան:

XS
SM
MD
LG