Մատչելիության հղումներ

Արտակարգ դրություն և զանգվածային անկարգություններ՝ Չիլիում


Ցուցարարների բախումը ոստիկանների հետ, Սանտյագո, Չիլի, 19 հոկտեմբերի, 2019թ.
Ցուցարարների բախումը ոստիկանների հետ, Սանտյագո, Չիլի, 19 հոկտեմբերի, 2019թ.

Չիլիի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել մայրաքաղաք Սանտյագոյում և մի շարք այլ բնակավայրերում, որտեղ զանգվածային անկարգություններ են սկսվել հանրային տրանսպորտի սակագինը 4 տոկոսով բարձրացնելու որոշումից հետո:

Նախագահ Սեբաստիան Պիներան չեղարկել է սակագների բարձրացումը, սակայն 6-միլիոնանոց Սանտյագոյում և այլ քաղաքներում մարդիկ շարունակել են բողոքի ակցիաները:

Բանակը պարեկություն է իրականացնում այդ քաղաքներում: Տեղի են ունեցել ընդհարումներ և փոխհրաձգություն:

Սանտյագոյի քաղաքապետը հայտնել է, որ բախումներում զոհվել է 3 մարդ: Անկարգությունները վեց օր են շարունակվում:

Կառավարությունը բացատրել է, թե սակագները պետք է բարձրացնել ազգային տարադրամի՝ պեսոյի արժեզրկման և արտասահմանից ներկրվող վառելիքի գների բարձրացման պատճառով, սակայն հանրությունը դրան արձագանքել է բողոքի լայնածավալ ակցիաներով:

18 միլիոն բնակչություն ունեցող Չիլին համարվում է Հարավային Ամերիկայի ամենահարուստ երկրներից մեկը:

Վերլուծաբանների կարծիքով, դեպքերի նմանօրինակ զարգացման վրա անուղղակի ազդեցություն են գործել անհամեմատ ավելի աղքատ Էկվադորում և Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած արյունալի բախումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG