Մատչելիության հղումներ

Չիլիում ծագած անկարգությունների զոհերի թիվը հասել է ութի


Չիլիում սկիզբ առած անկարգությունների զոհերի թիվը հասել է ութի: Երկրի մայրաքաղաք Սանտյագոյում մետրոպոլիտենի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքող ցուցարարները հանգստյան օրերին մի շարք շինություններ են հրկիզել, այդ թվում՝ քաղաքի կենտրոնում գտնվող սուպերմարկետներից մեկը և մի կարի ֆաբրիկա:

Չնայած իշխանությունների կողմից արտակարգ դրության ռեժիմի սահմանմանը՝ հազարավոր ցուցարարներ չեն հեռանում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից` պահանջելով իշխանություններից արդյունավետ պայքար ծավալել երկրում առկա սոցիալական անհավասարության դեմ:

Չիլիի կառավարությունը Աուգուստո Պինոչետի բռնապետական կառավարման տարիներից ի վեր առաջին անգամ երկրում կարգուկանոն հաստատելու գործում բանակային ստորաբաժանումներ է ներգրավել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG