Կատալոնիայում վերստին ցույցեր են և երթեր: Արդեն հինգ օր շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում հետզհետե ավելի հաճախ է բռնություն տեղի ունենում:
Զայրացած ցուցարարները քարեր են նետում ոստիկանների վրա և հրկիզում են աղբամանները:
Ոստիկանները Բարսելոնայի մի շարք կենտրոնական պողոտաներում և հրապարակներում չեն կարողանում դուրս մղել մարդկանց ու ստիպել նրանց ակցիաները շարունակել մայթերին:
Կատալոնացիները պահանջում են ազատ արձակել Իսպանիայի Գերագույն դատարանի վճիռներով երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անջատական լիդերներին:
Իսպանիայի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտնել է, որ Բարսելոնա կուղարկվեն ոստիկանության լրացուցիչ ջոկատներ:
Կատալոնիայի անջատականների երկրամասային ղեկավար Կուիմ Տորրան այսօր Մադրիդին դիմել է բանակցություններ սկսելու կոչով: