Մատչելիության հղումներ

Տասնյակ տուժածներ Կատալոնիայում շարունակվող բախումների հետևանքով


Իսպանիա - Ցուցարարների և ոստիկանների միջև բախումները Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում, 15-ը հոկտեմբերի, 2019թ․

Կատալոնիայում շարունակվող անկարգությունների, ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով անցած գիշեր 70 մարդ է վիրավորվել: Երկու տասնյակից ավելի ձերբակալվածներ կան:

Բողոքի զանգվածային նոր ցույցերի պատճառը Կատալոնիայի անջատականների առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռներն են: Երկուշաբթի օրը Իսպանիայի Գերագույն դատարանը 9-ից մինչև 13 տարվա ազատազրկման է դատապարտել Կատալոնիայի անկախության շարժման ղեկավարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG