Մատչելիության հղումներ

Դուման 6 լրատվամիջոցների մեղադրում է Ռուսաստանի գործերին միջամտելու մեջ


ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հսկողության հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը, ով գլխավորում է նաև երկրի ներքին գործերին օտարերկրացիների միջամտության հարցով հանձնաժողովը, արխիվ
ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հսկողության հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը, ով գլխավորում է նաև երկրի ներքին գործերին օտարերկրացիների միջամտության հարցով հանձնաժողովը, արխիվ

Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրացիների միջամտության հարցով Պետական դումայի ստեղծած հանձնաժողովը երեկ հայտարարել է, որ վեց լրատվամիջոցներ՝ «Ազատություն» ռադիոկայանը, Current Time հեռուստատեսությունը, «Ամերիկայի ձայն»-ը, BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդուզա»-ն և «ՄԲԽ Մեդիան», խախտել են Դաշնության օրենքները:

Ըստ Դումայի հանձնաժողովի, նշված լրատվամիջոցները սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ընտրությունների նախօրեին չեն պահպանել «լռության» օրվա» պահանջները:

Ռուսաստանում ընտրություններին նախորդող «լռության օրվա» ընթացքում արգելվում է ցանկացած տեսակի նախընտրական քարոզ: Օրենքի խախտում է նաև մինչև ընտրատեղամասերի փակումն ընտրությունների արդյունքներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը:

Պետական դուման մտադիր է դիմել Ռուսաստանի հաղորդակցության ոլորտը վերահսկող մարմնին՝ «Ռոսկոմնադզոր»-ին և Գլխավոր դատախազությանը՝ հանձնաժողովի կազմած զեկույցի հիման վրա եզրակացության հանգելու և որոշումներ ընդունելու համար:

XS
SM
MD
LG