Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սոցցանցերից պահանջում է պահպանել լռության օրը


Ռուսաստան - Ոստիկանները բերման են ենթարկում արդար ընտրությունների պահանջով ցույցի դուրս եկած ընդդիմադիր ակտիվիստ Լյուբով Սոբոլին, Մոսկվա, 3-ը օգոստոսի, 2019թ.
Ռուսաստան - Ոստիկանները բերման են ենթարկում արդար ընտրությունների պահանջով ցույցի դուրս եկած ընդդիմադիր ակտիվիստ Լյուբով Սոբոլին, Մոսկվա, 3-ը օգոստոսի, 2019թ.

Վաղը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կանցկացվեն տեղական ընտրություններ:

Ռուսաստանի իշխանություններն այսօր «Ֆեյսբուք» և «Գուգլ» ընկերություններին հիշեցրել են, որ սեպտեմբերի 7-ը լռության օր է, և պահանջել են սոցցանցերում չտեղադրել քաղաքական գովազդ:

Հաղորդակցության ոլորտում կարգավորող վարչությունը՝ «Ռոսկոմնադզոր»-ը, երեկ հատուկ նամակներով դիմել է «Ֆեյսբուք»-ին և «Գուգլ»-ին: Ռուսաստանում լռության օրը քաղաքական քարոզն արգելվում է:

Մոսկվայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է տարբեր հնարքների և մերժել է ընդդիմադիր թեկնածուներից շատերի գրանցումը քաղաքային դումայի ընտրություններում:

Ընդդիմությունը դրան ամռան ամիսների ընթացքում արձագանքել է բողոքի բազմահազարանոց ցույցերով և երթերով, որոնք իրավապահները շատ դեպքերում ուժով ցրել են:

Իրավապահները բերման են ենթարկել մեծ թվով ընդդիմադիր ակտիվիստների, նրանցից շատերը դատարանների վճիռներով ազատազրկվել են:

XS
SM
MD
LG