Մատչելիության հղումներ

Yandex-ը հարուցել է Պետդումայի պատգամավորների վրդովմունքը


Ռուսաստան - Yandex-ի կենտրոնակայանը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստան - Yandex-ի կենտրոնակայանը Մոսկվայում, արխիվ

Yandex-ը հարուցել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների վրդովմունքը, որոնց դուր չի գալիս, թե ինչպես է այդ ինտերնետ պորտալը վարկանիշավորում գլխավոր լուրերը, հատկապես երբ դրանք լույս են սփռում օրենսդիրի կողմից քննարկվող ոչ անքան ժողովրդահաճո նախագծերի վրա։

Օգոստոսի 14-ին Դումայի կայքում տեղադրված հաղորդագրությունում պատգամավորները կասկած են հայտնում՝ արդյո՞ք «օտարերկրյա գրանցում ունեցող» այս ընկերությունը դիտավորյալ չի դասակարգում գլխավոր նորություններն այնպես, որպեսզի «խառնաշփոթ առաջացնի երկրի սոցիալական և քաղաքական կյանքում»։

Yandex-ը, որի բաժնետոմսերի 80 տոկոսը վաճառվում է Նյու Յորքի Nasdaq բորսայում, իսկ կենտրոնակայանը Մոսկվայում է, վերջին «օտարերկրյա» ընկերությունն է, որին ռուս պաշտոնյաները մեղադրում են արտաքին միջամտության և անկարգություններ հրահրելու մեջ:

Ռուսաստանի որոշ պաշտոնյաներ մեղադրում են Արևմուտքին՝ ներառյալ ԱՄՆ դեսպանատանը և Google-ին, փողոցային բողոքի ցույցերը խրախուսելու համար:

Օգոստոսի 19-ին Պետդուման արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու «արտաքին միջամտությունը» Մոսկվայի քաղաքային դումայի առաջիկա ընտրություններին:

XS
SM
MD
LG